«Կսպառնամ, սովորեք աշխատել». Արսեն Թորոսյանը սոցապ նախարարի պաշտոնում առաջին ճեպազրույցի ժամանակ վիճեց լրագրողների հետ և հեռացավ
«Ժողովուրդ ջան, տեխնիկա ունեցեք, ձայնս լսեք, հո չեմ գոռալու, այ քեզ բան»,– ընթացքում ասաց նա։
Եվ պատասխանելով լրագրողների` Փաշինյանի` կառավարությունը ես եմ, ոչ մեկ այլ կարծիք չի կարող ունենալ դիտարկմանը, պնդեց, թե բոլոր հարցերը քննարկվում են, հաճախ որոշ հարցեր կառավարություն չեն հասնում հենց իրենց դեմ լինելու պատճառով, բայց և ապահովության համար չմոռացավ հավելել, որ վարչապետը որևէ սխալ բան չի ասել։
***
«Ոլորտի հետ կապ ունեմ այնքանով, որ նշանակվել եմ նախարար, որը քաղաքական պաշտոն է։ Ոլորտին ծանոթ եմ եղել նաև իմ նախկին տարբեր կարգավիճակներում և ավելի կծանոթանամ հիմա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան հարցի, թե «ի՞նչ կապ ունեք Աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտի հետ, որ նախարար եք նշանակվել»։ «Ես չեմ կարծում, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պետք է լինի անպայման աշխատանքի և սոցիալական հարցերի մասնագետ»,- հավելել է Թորոսյանը։ |