Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Առավոտյան Ռոստովյան 17 շենքում կասկածյալները փորձել են մտնել մի տղամարդու տուն, ով նախկինում սպանության համար դատապարտված է եղել, իսկ հիմա գտնվել է տնային կալանքում։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով` տանը գտնվող տղամարդը իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 1 հոգին վնասվածքներ է ստացել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Դեպքի փաստով Էրեբունու քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։