▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կոնկրետ մի 100 հոգի սիրուն աղջիկ կա, որոնց Ռաֆոն գրել ա «Բարև ձեզ», ու պատասխան չի ստացել»

Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Կարող եք հարցնել. «Իսկ Նազենի Հովհաննիսյանը ինչու՞ չի ամուսնանում, մի՞թե կարծում ես, որ չկան բազմաթիվ հիանալի տղամարդիկ, որոնք ցանկանում են ամուսնանալ Նազենիի հետ»։

Ես համոզված եմ, որ չկա այնպիսի տղամարդ, որին Նազենին իրոք հավանում է և որը ցանկանա ամուսնանալ Նազենիի հետ, որովհետև եթե լիներ, ապ Նազենին հաստատ ամուսնանար, ինչքան էլ Սոֆի Մխեյանը կողքին նավսեր։

Նազենին՝ լինելով անընդհատ աճող, կիրթ և գեղեցիկ կին՝ բնական է, որ չի կարող հավանել տղամարդու, որը չի աճում և խելացի չէ։ Արդեն տղամարդկանց մի ստվար զանգվածը դուրս եկավ։ ՄԻ շարք տղամարդիկ, որոնք կարող էին թեկնածու լինել՝ ամաչում են և մտածում են շանս չունեն Նազենիի մոտ։ Իրենք էլ դուրս եկան։

Մնացածից ոմանք եթե փորձում են ծանոթանալ Նազենիի հետ, Նազենին հանրային անձ է՝ չգիտի՝ իրեն ուղղակի երկրպագում են, թե լուրջ մտադրություններ ունեն։ Հանրային մարդ լինելը հեշտ բան չէ։ Եթե ինչ-որ մեկը քեզ գրում է ֆեյսբուքում կամ ինստագրամում, դու կարող ես պատասխանել, բայց եթե հանրային ես՝ հաստաստ չես պատասխանի՝ չգիտես ինչ են ուզում գլխիդ խաղալ։

Նույնը վերաբերում է Ռաֆայել Երանոսյանին։ Ձեր կարծիքով Ռաֆոն տենց հեշտ կարողանում է աղջիկ կպցնել և չի ամուսնանու՞մ։ Կյանքում չմտածեք։ Ոչ մեկի կյանքն էլ հեշտ չի։ ես կասկած չունեմ, որ հիմա կոնկրետ մի 100 հոգի սիրուն աղջիկ կա, որոնց Ռաֆոն գրել ա «Բարև ձեզ», ու պատասխան չի ստացել։

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին