▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինը ոստիկանությանը բողոքել է, որ սեռական հարաբերության դիմաց վճարված 20 հազար դրամանոցը կեղծ է

Փետրվարի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 40-ամյա Գոհար Գ․-ն և հայտնել է, որ նույն օրը ժամը 15։30-ի սահմաններում իր ընկերուհու, Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Ռուզաննա Բ․-ի հետ միասին գտնվել են Բագրատունյաց պողոտայի 52/1 հասցեում գտնվող «Ասալա» հյուրանոցում երկու տղամարդու հետ և նրանց հետ սեռական հարաբերություն ունենալու համար իրեն վճարել են 20 հազար ՀՀ դրամ թղթադրամ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ոստիկաններին հայտնել է, որ սեռական հարաբերությունից հետո «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով տղամարդիկ հեռացել են, այնուհետև պարզվել է, որ 20 հազար ՀՀ դրամանացի վրա առկա է հուշանվեր գրառումը։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցանք կատարած անձին պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին