▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարող եք փոխել «Զանգեզուրի միջանցք» անվանումը, բայց «էությունը դրանից չի փոխվում»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական լրատվամիջոցներին հարցազրույց է տվել։ Ի թիվս այլ հարցերի՝ նա անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։

Նա հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի բացումն արդեն հաստատվել է նաև ԱՄՆ նախագահի կողմից»՝ նշելով, որ երթուղու անվանումը կարող է այլ լինել, բայց «էությունը դրանից չի փոխվում»:

***

Համաշխարհային զարգացումներն ընթանում են այն ուղղությամբ, երբ յուրաքանչյուր երկիր պետք է նախևառաջ ամրապնդի իր ռազմական ներուժն ու անվտանգությունը, տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հիշելով Գաբալայում Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում անդամ երկրների` Ադրբեջանում համատեղ զորավարժություններ անցկացնելու իր առաջարկը՝ պետության ղեկավարն ասել է. «Ես կարծում եմ, որ սա նույնպես անհրաժեշտ է։ Մենք զորավարժություններ ենք անցկացնում անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափով։ Իհարկե, առաջին հերթին՝ Թուրքիայի, բայց նաև այլ երկրների հետ։ Սակայն համատեղ զորավարժությունների անցկացումը կարող է մեծ խորհրդանշական նշանակություն ունենալ, բայց միևնույն ժամանակ կա գործնական անհրաժեշտություն»։

Իլհամ Ալիևը նշել է, որ ժամանակակից աշխարհում այլևս գոյություն չունի միջազգային իրավունք կոչվող երևույթ. «Թող բոլորը մոռանան դրա մասին։ Կա ուժ, կա համագործակցություն, կա դաշինք, կա փոխադարձ աջակցություն»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին