Կարևոր նորություն տաքսու վարորդների համար
Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունում երեկ տեղի ունեցավ հանդիպում նախարար Գևորգ Պապիկյանի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց Hay.em նոր ծրագիրը, որի նպատակն է բարելավել տաքսի ծառայության որակը Հայաստանում և ստեղծել առավել բարենպաստ պայմաններ տաքսի վարորդների համար։
Ծրագիրը ներկայացվեց Hay.em-ի հիմնադիր տնօրեն Մարտիկ Եղազարյանի կողմից։
Քննարկվեց այն տեսլականը, որի համաձայն նոր համակարգը պետք է օգնի վարորդներին աշխատել ավելի հարմար պայմաններում և ունենալ կայուն ու վստահելի աշխատանքային միջավայր։
Հանդիպման ընթացքում Hay.em-ի միջազգային կապերի տնօրեն Պրոխորով Մաքսիմ Ռաֆայելովիչը նույնպես հանդես եկավ ելույթով և նշեց, որ ծրագիրը նախատեսվում է ընդլայնել, և մոտ ժամանակներում այն հասանելի կլինի նաև Ռուսաստանում, Ղազախստանում և Վրաստանում։
Միևնույն ժամանակ արդեն հայտարարվել է, որ մարտի 16-ից Հայաստանում կմեկնարկի Hay.em-ի նոր, գերհզոր համակարգը, որը ստեղծվել է հատուկ տաքսի վարորդների համար՝ լուծելու այն խնդիրները, որոնց նրանք բախվել են տարիներ շարունակ։
Կարևոր որոշումներից մեկն այն է, որ Hay.em-ը պարտավորվել է պահպանել նույն տոկոսադրույքը մինչև 2028 թվական, ինչը վարորդներին հնարավորություն կտա աշխատել ավելի վստահ և կանխատեսելի պայմաններում։
Նոր համակարգի պաշտոնական մեկնարկը նախատեսված է մարտի 16-ին։


