Որպես հայ երաժիշտ շատ կարևոր է, որ յուրաքանչյուրս աջակցենք այդ գաղափարին, որպեսզի արցախցի մեր գործընկերները շարունակեն իրենց գործունեությունը, այսպես է կարծում միջազգային ճանաչում ունեցող ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, որը «Արցախ» կամերային նվագախմբի հետ համերգ կտա մայիսի 5–ին։
Հայաստանում «Արցախ» կամերային նվագախմբի գործունեությունը վերականգնած թավջութակահար Նարեկ Հախնազարյանն էլ ասում է, որ «Արցախ» անվան պատճառով ֆինանսավորումը դժվարանում է, որովհետև շատ աղբյուրներ` մասնավոր և պետական չեղարկում են իրենց մասնակցությունը։
«Արցախ» կամերային նվագախմբի գործունեությունը վերականգնած օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն էլ հավելում է, որ եթե անունը չպահեին, իմաստ չէր ունենա գործունեությունը վերականգնելը։ «Գրեթե վստահ եմ, որ օրը կգա, մարդիկ իրենց պատիվ կհամարեն օգտակար լինել «Արցախ» նվագախմբին։
Դիտեք նաև՝