▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարապետյանը ստեղծում է հիմնադրամ, որտեղ Սփյուռքից հայ բիզնեսմեններն են ներդրում անելու՝ օգնելով ծայրահեղ աղքատ մարդկանց. Նարեկ Կարապետյան

Կարապետյանը ստեղծում է հիմնադրամ, որտեղ Սփյուռքից հայ բիզնեսմեններն են ներդրում անելու՝ օգնելով ծայրահեղ աղքատ մարդկանց: Այս մասին Իջևանում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:  

«Դրսում ունենք ունևոր, իսկ ներսում ծայրահեղ աղքատ հայեր, մարդիկ հացի խնդիր ունեն: Կարապետյանը հայտարարել է, որ ստեղծում է հիմնադրամ, որտեղ 70 տոկոսով Սփյուռքից հայ բիզնեսմենները, մեր ընկերներն ու գործընկերներն են ներդրում անելու, իսկ 30 տոկոսով պետությունը: Այդ հիմնադրամը ամսական նպաստ ու թոշակ է նշանակելու այն մարդկանց, ովքեր ծայրահեղ աղքատ են, 5 հոգանոց ընտանիքին՝ 150,000 դրամ, որպեսզի մարդը կարողանա իր երեխային լավ կրթություն տա, ապրուստը հոգա:

Դա կօգնի մարդկանց դուրս գալ այդ աղքատությունից, բացի Կարապետյանից ոչ ոք չի կարող նման ծրագիր առաջարկել, որովհետև ոչ մեկի խոսքով գործընկեր գործարարները այդքան գումար չեն ներդնի, միայն իր խոսքով կդնեն: Աղքատությունը կհաղթահարենք ոչ թե միայն բյուջեի միջոցներից, այլ հայ ազգի կապիտալի միջոցներից»,- նշել է նա:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին