Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կալանավորը բանտի հեռախոսով ամիսներ շարունակ ահաբեկել է իրավապահներին․
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գառնիկ Բաղդասարյանը ամիսներ շարունակ բանտի տաքսաֆոնային հեռախոսով զանգահարել է փրկարար ծառայություն եւ հայտնել, թե ռումբ է տեղադրված մի շարք պետական և հանրային նշանակության շինություններում և տարածքներում։
Անձնական դրդապատճառներով պայմանավորված՝ Բաղդասարյանը հայտնել է, թե ռումբ կա տեղադրված ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վանանդ Ասատրյանի աշխատասենյակում, «Վանաձոր» ՔԿՀ-ի դարպասների մոտ, Արտակ Ավագյանի և Վահե Ղազարյանի աշխատասենյակների դռների դիմաց, Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշի 6 հասցեում գտնվող Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում, Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող Լոռու մարզի դատախազության շենքում, կալանավայրերի վարչության շինության նկուղում, Վանաձոր քաղաքի տարբեր հասցեներում, ՀՀ արդարադատության նախարարության շենքում»։
«Կալանավորը բանտի հեռախոսով ամիսներ շարունակ ահաբեկել է իրավապահներին»․ Լիա Սարգսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


