Կա օրենք, կա կարգ. բոլորն էլ պատասխան են տալու, հիմա կտան, կամ հունիսի 7-ից հետո, այս մասին Իջևանում անցկացրած նախընտրական հանդիպման ընթացքում ասաց Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Էդ որ ժամանակին մարդիկ «պիվայի» ու սիգարետի փող էին պարտք, էսօր միլիարդներով են, դաչաներով, կանանցով։ Պատասխան են տալու, չէ՞, ժողովո՛ւրդ ջան։ Ինձ վրա էլ են դրել ապօրինի հարստացում, սաղ կյանքս աշխատել եմ, կոմունիստների թվին օրը մեկ միլիոն աշխատել եմ, ֆակտուրան էլ կա։ Սնկից եմ սկսել, կոշիկի ցեխ եմ բացել, օղու գործարան»,-ասաց Ծառուկյանը։
Հավելեց՝ օրենքի առջև բոլորը հավասար են. «Ինձ էլ էին դատել, հիմա արդարացրել են, դա ո՞նց եղավ, դե թող պատասխան տան»։
Նշենք՝ Ապարանում կայացած քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանի փեսայի առանձնատունն արդեն ժողովրդինն է։


