Դիտեք նաև՝
Լրագրող Անի Քոչարի ֆեյսբուքյան գրառումը
«Այս ինչ գարշելի քննարկումներ են. այսինչի հարսնացուն սիրուն է, թե գեշ. գեշ է այս խոսակցություններն ու քննարկումները:
Մի երիտասարդ հայուհի ամուսնացել է (զույգին չեմ էլ ճանաչում, չգիտեմ էլ, թե ովքեր են և դա բնավ էական չէ): Օրեր շարունակ նկատում եմ գեղեցիկի ու տգեղի խիստ սուբյեկտիվ բանավեճը, տեղ տեղ լեզվակռիվը: Մեծամասամբ՝ կանայք, իրենց գեղեցիկի ընկալումներով սվինն առել ու հրապարակ են դուրս եկել, կասեի՝ մեյդան են ընկել:
Ժողովուրդ, հոգեվարքի մեջ եք, մի հատ սթափվեք: Մի հատ մոտեցեք հայլուն և ձեր կերպարանքներին նայեք, ինչպես ու որքան կարելի է: Իսկ ո՞վ է գեղեցիկը, հը՞, ո՞վ: Հազարումի միջամտություն արածնե՞րը, իրենք իրենց գեղեցկուհի համարողնե՞րը, թե՞ դուք՝ գարշելի մեկնաբանություն գրողներդ: Շատ երկար կարելի է գրել, բայց մի բան կասեմ. Տիրոջ աչքին ձեր գեղեցիկ հոգով եք ներկայանում, արտաքին գեղեցկությունը խիստ սուբյեկտիվ ընկալում է: Տիրոջ համար մենք բոլորս Աստծո պատկերով ստեղծված մարդ ենք և երանի նրան, ով մարդ է իրապես:
Հ.Գ. նույն օյին բերեցիք տարիներ առաջ հայազգի աղջկա գլխին, ով համաշխարհային ապրանքանիշի ցուցադրության մասնակցեց:
Մարդու արտաքինը չեն դատի ու քննի, անթերի գեղեցիկներ»:
Դիտեք նաև՝