▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճնշումը կարգավորելու նոր մեթոդ` վարժությունների միջոցով

Բարձր ճնշումը ամենատարածված առողջական խնդիրներից է: Արյան ճնշման բարձրացումը այժմ ոչ միայն բարձր տարիքի մարդկանց համար է խնդիր, այլ նաև երիտասարդների, ինչը կապված բազմաթիվ գործոններից մթնոլորտային ճնշման, կլիմայի, ճառագայթման աստիճանի, սննդի և այլն:  Բարձր ճնշումը չկարգավորելը, կարող է հանգեցնել մի շարք խնդիրներ` ինսուլտ, ինֆարկտ, սրտի աշխատանքի խնդիրներ և այլն: Հենց այդ պատճառով, եթե դուք ունեք ճնշման խնդիր, ապա «թվերին» չհետևելը կարող է բացասական հետևանքներ ունենալ: Այնպես որ, հարկավոր է անընդհատ զգոն լինել, կատարել վարժություններ, դիետաների հետևել և նվազագույնի հասցնել սթրեսը: Այժմ այս մեթոդներին ավելացել է նաև մեկ այլ ուսումնասիրություն ու դրան էլ հետևել է նոր գյուտ, որը կկարգավորի ձեր ճնշումը: Խոսքը իզոմետրիկ ձեռնագնդի մասին է: Այն էսպանդերին նմանվող գունդ է, որով հարկավոր վարժություններ կատարել: Ձեռքի շարժումների արդյունքում քներակի եւ այլ արյունատար անոթների պատերը առավել ճկուն են դառնում` սրտի ուղղությամբ առավել մեծ ծավալի արյան հոսք ապահովելով:

 Ինչպես կատարել վարժությունները

• Գունդը սեղմելուց հետո սպասեք հինգ վայրկյան, այնուհետև թուլացեք

• Վարժությունը կատարեք երկու րոպե, այնուհետև ևս երկու րոպե հանգստացեք

• Նույն վարժությունը կատարեք մյուս ձեռքով

• Վարժությունը հարկավոր է անել  4 անգամ յուրաքանչյուր ձեռքով

• Յուրաքանչյուր 4-րդ անգամ ավելացրեք սեղմումների ժամանակահատվածը, եթե օրինակ սեղմել պահել եք 20 վարկյան, ապա 4-րդ «մոտեցումը» պետք է լինի 40 վարկյան

• Կատարեք վարժությունը շաբաթական առնվազն երեք անգամ

 

aroxj.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին