«Россия сегодня» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը մի քանի օր առաջ զայրացրել էր հայերին, քանի որ բավական ջերմ էր արտահայտվել ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման, Ադրբեջանի, այդ երկրի մայրաքաղաքի, այնտեղ իր և կնոջ այցելության, ջերմ, նույնիսկ ամենաջերմ զգացմունքների ու տպավորությունների մասին:
Ես, իհարկե, տեսականորեն պատկերացնում եմ այդ ամենաջերմ զգացմունքների պատճառը: Բայց զարմանում եմ, որ դուք զարմանում ու զայրանում եք…
Ուղղակի հիշեք թե մենք` հայերս, ինչպիսի «ջերմությամբ» ընդունեցինք Կիսելյովին, ինչպիսի ջերմեռանդությամբ «անդամահատեցինք», դատափետեցինք ու փետրահան արած ճանապարհեցինք…Էլ քաչալ շուն, էլ գող փիսո…
Այնպես որ` մի զարմացեք, թուրքերը լավ դիվանագետ են, գիտեն կարևոր անձանց մոտ ջերմ զգացմունքներ թողնել և չկրկնել իրենց թշնամիների սխալները…Շատ ջերմ, ամենաջերմ զգացումները առաջացնել…Նույնիսկ Կիսելյովի կնոջ` Մաշայի մոտ…
Սովորե′ք, հերիք է ամեն մի դեպքով արագ ոգևորվեք, ճոռոմ-ճոռոմ խոսաք, դասեր տաք բոլորին, գիտունիկ-գիտունիկ խաղաք, բոլորին վանեք ձեզանից ու փսկեք ծակ փուչիկի նման…
Հա′, քիչ էր մնում մոռանայի, Պերմյակովից ի՞նչ կա…