▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժան-Կլոդ Վան Դամի «Դուխով» գլխարկն ու ադրբեջանցի հարսը

Ադրբեջանցի դաշնակահարուհի Սուադա Հաջիզադեն, ով հոլիվուդյան դերասան Ժան-Կլոդ Վան Դամի որդու կինն է, ժամանել է Բաքու։ Այդ մասին նա հայտնել սոցիալական ցանցերում։

«Բարև ձեզ։ Իմ անունը Սուադա է։ Ես ադրբեջանուհի եմ և թեյի մեծ սիրահար։ Հատկապես սիրում եմ թեյ խմել Կասպից ծովի տեսարանին»,- գրել է նա։
2021 թվականի հունիսին Սուադան ամուսնացել է Քրիստոֆեր Վան Դամի հետ՝ արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայում՝ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունում։ Զույգն այժմ բնակվում է Միացյալ Նահանգներում։

Հիշեցնենք, որ 2018-ին Ժան-Կլոդ Վան Դամը հայկական համացանցի հերոս էր դարձել, քանի որ ուղիղ եթերով ողջույններ էր հղել Հայաստանին, իսկ ավելի ուշ էլ հագել է «Դուխով» մակագրութամբ գլխարկ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին