▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճամբարակից հոսպիտալացվել է 9 անձ

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին

Զոհերի թիվը հասել է երեքի․ հրշեջ-փրկարարները որոնողափրկարարական շարունակվող աշխատանքների արդյունքում փլատակներից հայտնաբերել են շենքի բնակիչներից ևս մեկի դին․ ՆԳՆ

***

Առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Այսօր Ճամբարակում` Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում, բռնկված հրդեհի հետևանքով կան տուժածներ։
Այս պահի դրությամբ` տեղի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 9 տուժած, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, այժմ հետազոտությունների փուլում են»:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ , ըստ նախնական տվյալների, շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ և մեկ զոհ։

***

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, 1 հոգի տեղում մահացել է, կա մոտ 10 վիրավոր և 4 անհետ կորած:
Այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի, վիրավորների և անհետ կորածների ինքնությունը, ինչպես նաև, թե որ բնակարանում է տեղի ունեցել պայթյունը և փլուզումը:

***

Քիչ առաջ Գագիկ Շամշյանը հայտնեց, որ փրկարարաները փլատակների տակից դուրս են բերել ևս մեկ դի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին