▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճահիճ էր, բախտս բերեց, ընկա էդտեղ. Արտաշես Ալեքսանյանը`գերությունից հրաշքով փրկվելու մասին

«Կյանքի ուղիներով» հաղորդաշարի հյուրն է Արտաշես Ալեքսանյանը։ Դերասան դառնալու մասին երբևէ չէր էլ մտածել, ընկերոջ հետ, սակայն, Արթիկի մշակույթի տանը հայտնվելն ու բարձր գոռալը ճակատագրական դարձավ նրա համար.

«Թատրոնից դուրս եկավ ռեժիսորն ասաց՝«Ձեններդ կտրեք, փորձ ենք անում»։ Ընկերս բարձր ձայն ուներ ասեց ՝«Գործ կա քո հետ, որպես դերակատար երկու դեր կա, արի փորձենք»։ Ասեցի՝«Ես էլ գամ »,ասեց ՝«Չէ, դու խուլիգան ես, ուր՞ գաս»,ասեցի ՝ «Գամ էլի»,ասեց՝ «Լավ, արիի»:

90-ականներին նա էլ թողեց ամեն ինչ ու մեկնեց պատերազմ՝ գերությունից փրկվեց հրաշքով. «Էդ կամազը մեր բախտից փոս ընկավ։ Ես այդ պահին ձեռքերս բաց էի թողել, մեքենայից չէի բռնվել, շպրտեց ինձ մեքենայի վրայից, ջուր, ճահիճ էր, բախտս բերեց,  ընկա էդտեղ»։

Նա իր ընտանիքը կազմավորեցը, երբ ընդամենը 19 տարեկան էր. «Կնոջս լրիվ պատահական տեսել եմ, ասել եմ քեզ խելոք պահես` լավ կլինի։ Ինքն էլ ասումա`«Գնացի տուն, աման էի լվանում, էդ խոսքերը մտքիս եկավ, բայց ես ինչ էի արել, որ տենց բան ասեց ինձ էդ տղեն»: Ամեն մի կայացած տղամարդու թիկունքում կանգնածա հզոր կինը, որը լի է քո հանդեպ սիրով և դա փոխադարձ պիտի լինի ,որ լինեք ուժեղ»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին