▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իվետա Մուկուչյանի պուլտը ու՞մ մոտ ա»

«Իվետա Մուկուչյանի պուլտը ու՞մ մոտ ա»,-գրել է լրագրող  Հայկազ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում։

Նման գրառումները եզակի չեն համացանցում, որ, թերևս, կապ ունի երգչուհու վերջին օրերի համացանցային  ակտիվության հետ

Երգչուհի Իվետա Մուկուչյանը Ջեյ Լոի երևանյան համերգից հետո այսօր էլ,  ինստագրամյան իր էջի սթորի բաժնում,  անդրադարձել է երգչուհու կրած հագուստին:

«Բոլորս տեսանք 57-տարեկան Ջենիֆեր Լոպեսի հագուստները: Մեր աչքերը տեսան, սիրեցին, հիացան: Մյուս անգամ, եթե ես բոդի հագնեմ, խնդրում եմ, էլ չասեք՝ այս աղջիկը էս ի՞նչ է հագնում: Դուք տեսել եք արդեն աստղերը բեմի վրա ինչեր կարող են հագնել: Խնդրում եմ, չջղայնանաք, եթե ես բեմի վրա հագնեմ բոդի, այն պայմանով, եթե ես կարողանամ այն կրել ոչ վուլգար ձևով, այդ դեպքում իմ բոդին չքննադատեք»,- ասել է երգչուհին:

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին կայացած Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի բացումը DJ-ի փոխարեն պետք է վստահվեր երգչուհի Իվետա Մուկուչյանին, սակայն, Ջեյ Լոի թիմը չի ցանկացել, որ երևանյան համերգը բացի Իվետա Մուկուչյանը՝ պարզաբանելով, որ հայ երգչուհին շատ մոտ է Ջեյ Լոյին:

Դիտեք նաև՝

***

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին