Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
|
Իսրայելը հարված է հասցրել Իրանին, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ «Իսրայելը նախազգուշական, կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին։ Մոտ ապագայում սպասվում են հրթիռային և անօդաչու թռչող սարքերի պատասխան հարվածներ, ուստի արտակարգ դրություն եմ հայտարարում երկրում»,- նշել է նա։ ***
*** |
||
|
ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում իրանական թիրախներին՝ օդից և ծովից, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյայի։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հաստատել էր ԱՄՆ-ի մասնակցությունը Իսրայելի ռազմական գործողությանը։ ***
***
*** |
||
|
Իսրայելը փակեց իր օդային տարածքը, այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։ Դեպի այդ երկիր մեկնող օդանավերը վերադառնում են ելման կետեր։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին, Թեհրանում պայթյուններ են որոտացել։ *** Պայթյունի ձայներ են լսվել նաև Սպահանում, Ղոմում և Լորեստանում, Քերմանշահում, Քարաջում և Թավրիզում․ գրում է իրանական լրատվամիջոցները։ ▪️Թեհրանում մի քանի հրթիռներ հարվածել են Համալսարանական փողոցին և Ջոմհուրի թաղամասին: Որոշ առցանց լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակման թիրախը եղել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը։ ▪️Ամերիկյան լրատվամիջոցները՝ The New York Times-ը, CNN-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյային, պնդում են, թե Միացյալ Նահանգները մասնակցել է Իրանի վրա հարձակմանը։ ▪️Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող հատուկ ռազմական գործողությունը, ըստ տեղեկությունների, կոչվում է «Հուդայի վահան»։ ▪️Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել է, որ ռազմաօդային ուժերը սկսել են Իրանի դեմ օդային հարվածների երկրորդ ալիքը: *** |
||
|
Clash Report-ը, անդրադառնալով Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածին, գրում է, որ Իսրայելը փորձել է վերացնել Իրանի ղեկավարությանը, այդ թվում նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Reuters-ն էլ հայտնում է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Խամանեին Թեհրանում չէ. նա անվտանգ վայրում է։ *** |
||
|
Թելեգրամյան ալիքները հայտնում են, որ Իսրայելը երկրորդ ավիահարվածն է հասցրել Իրանին՝ հայտարարելով, որ հասել է Իրանի դեմ իր գործողության բոլոր նպատակներին։ Հրթիռներն ընկել են Թեհրանի Ջոմուհրի շրջանում՝ Դանեշահ պողոտայի վրա։ Բանակը հարվածել է Իրանի տարածքում գտնվող մոտ 30 թիրախի, այդ թվում՝ նախագահի նստավայրին և հետախուզության շտաբ-բնակարանին։ *** |
||
|
ԱՄՆ-ն համակարգել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա։ Գործողությունը համատեղ ծրագրվել էր ամիսներով, այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։ Հաղորդվել է Իրանի խորհրդարանի վրա հարվածների մասին։ Պայթյուններ են լսվել նաև այլ քաղաքներում։ *** |
||
|
Թրամփը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Նա նշել է, որ նպատակը՝ Իրանի կողմից ԱՄՆ ժողովրդին և զորքերին ներկայացվող սպառնալիքի վերացումն է։ *** |
||
|
Fars գործակալությունը հայտնել է հրթիռային 7 հարվածի մասին՝ Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի նստավայրի և նախագահական պալատի ուղղությամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Խամանեին տեղափոխվել է անվտանգ վայր, նախագահ Փեզեշքիանն էլ չի տուժել։ |


