Արևելագետ Դավիթ Վարդազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շաբաթ շալոմ
Հայերս որոշել էինք վրդովվել, կամ ավելի ճիշտ՝ որոշվել էր հայերին թույլ տալ վրդովվել, կամ մի իշմար տալ հեռուստատեսային բարձունքներից, թե մենք ձեր թասիբը բարձր ենք պահել, կես բերան ներողություն ենք կորզել ու դե հիմա եկեք, դրա մասին մեր խրոխտ գրառման տակ բոլ֊բոլ վրդովվեք, ինքնահաստատվեք...
...Թե բե` իսրայելցի հաղորդավարը հեգնալի ա խոսել Երուսաղեմի հայկական թաղամասի ու «Եվրոտեսիլ»-ի մեր կատարողի մասին... Ու մեր բզբզելուց հետո ներողություն են խնդրել:
Ուալլահի՞։
Շատ բան կարելի ա ասել էս խիստ հետաքրքրական թեմայով, բայց սահմանափակվեմ հետևյալով`
֊ ի վերջո «իրանց տղեն» ա Պարգը` կուզեն կվիրավորեն, կուզեն կգովեն:
Այո, Պարգը, ինչքան ես գիտեմ, հրեական ծագում ունի։
Բացի դա, կարծում եմ, հեգնանքը նվազագույնն ա, որին կարա արժանանա արտիստը, մարդը, ով իրեն «վիրավորելու» նույն պահերին... իսրայելական դրոշով նկար է հրապարակում (կից)։

Ովքեր գոնե մի քիչ պատկերացում ունեն թեմաներից, գիտեն թե, առնվազն, ինչ չեզոք են իրենց դրսևորում «Եվրոտեսիլի» համարյա բոլոր մասնակիցներն իսրայելցի պատվիրակի հանդեպ վերջին 2֊3 տարում...
Ավելին, շատ եվրոպացիներ անգամ իսրայելական միրգ չեն առնում ԵՄ շուկայում` էլի ավելորդ անգամ էդ կերպ անարդարություն չստարելու համար։
Էլ չասեմ, որ դժվար ա պատկերացնել որ որևէ իսրայելցի իր սիրուն ժպիտը քաշի դեմքին ու հայկական դրոշով նկարվի...
Սրանք էնքան տարրական ու քաջ հայտնի բաներ են։ Կարծում եմ` մի թիմ, որ €400k+ բյուջե ունի իր պրոմոյի համար, ինչպես մեր եվրոտեսիլյան թիմը, կարա իրեն թույլ տա` գոնե համապատասխան խորհրդատուի հետ աշխատի։ Ու եթե արժանապատվության մասնագետներ կան` նաև իրենց հետ...
Կամ ուղղակի կարելի ա զուսպ լինել, չեզոք. դա համ ձրի ա, համ էլ ավելի արժանապատիվ։ Ինչպես... նույն կեղծավորությունը, որից ելնելով թերևս հայերս նույն կերպ չեն վրդովվում, երբ`
* իսրայելական զենքերով սպանում են իրենց քույրեր֊եղբայրներին,
* ամեն կերպ վիրավորում, ճնշում Երուսաղեմի Հայկական թաղամասի իրենց ցեղակիցներին
* և այլն
* և այլն
Ու երբ էնտեղի մեր դեսպանն էդ ամբողջ ընթացքում զբազված ա դերասնուհիների ու սերիալների մասին հրապարակումներ անելով, երևի թե տելեբոսսերի էս կորզած ներողությունն օրինաչափորեն պիտի որպես մի չտեսնված դիվանագիտական հաղթանակ ներկայացվի:
Կարծում եմ` հայերը մի քիչ ավելի շատ պիտի խղճան զմիմյանս ու մի քիչ ավելի քիչ աշխարհին ծիծաղացնեն իրենց վրա:
Ի դեպ, CNN-ն էլ ա վիրավորել Հայաստանի պատվիրակին: Հետաքրքիր կլինի տեսնել էս ուղղությամբ ինչ ա արվելու:
Ու էս իրավիճակում ափսոս ա հենց պատվիրակը։ Չգիտեմ` գուցե Եվրոպան չգնահատեց էդ կարգի բացված դոշերը (նման բաների էս տարվա «գերհագեցվածության» ֆոնին), թե իսկապես (կատակ չի) լավ երգը ու պրոֆեսիոնալիզմը. Պարգը իրոք էն քիչ հայ արտիստներից ա, որ «ֆիրմա» բաներ ունի իր մեջ` ասենք, Իվետա Մուկուչյանի պես։ Իրականում իրանց գլխավոր հաղթաթուղթը հենց էդ ավելի արևմտյան ստանդարտին, եվրոպացի հանդիսատեսին մոտ ու հասկանալի լինելն ա։ Պարգի դեպքում` նաև շատ սիրուն, անկեղծ ու բաց ժպիտը` համարյա Լուսինե Թովմասյանի ժպիտի պես...
Դե բայց ոչինչ, էդպիսի՞ €400.000 են խուրդվել, գնացել...
Եվ ամենակարևորը` կարևոր ա, որ հայաստանցի հասարակությունը գիտակցի. մինչև Հրաչուհի Ութմազյանը չսովորի ճիշտ հոլովել «եզրափակիչ» բառը ու ճիշտ չարտասանի «Իսրայել» բառը՝ մենք «Եվրոտեսիլում» չենք հաղթելու։ Հիշեք։
Ահա էսպիսի [կիրակնօրյա] «շաբաթ շալոմ»:
|