▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքը Միացյալ Նահանգներում ա, կապը կա. Սոնա Շահգելդյանը`երեխայի հոր մասին

«Կյանքի ուղիներով» հաղորդաշարին հյուրընկալվել էր երգչուհի Սոնա Շահգելդյանը։ Աշխույժ ու անմիջական աղջկա չարաճճիությունները ստվերում էին թողում նրա ձայնային տվյալները.

«Մամաս ասում էր՝դու պիտի տղա ծնվեիր անպայման։ Էն ժամանակվանից եղել եմ աշխույժ, խելառ, բայց դա ինձ երբեք չի խանգարել, շատ օգնելա և տղաներին էի ծեծում իհարկե»։

Երբ նա փոքր էր, ծնողները հեռացան իրարից հայրիկի հետ կապն այսօր ընդհատված է. «Վաղուց չեմ տեսել ՝ինքը պետք ա ցանկանա,որ ինքը ցանկանա, ես այդ կապը կպահեմ ։ Մեր մեջ չի եղել վեճ, կռիվ, որ չենք ուզում խոսել վերջ»։

2015 թվականին հայտնի դարձավ, որ Սոնա Շահգելդյանն ամուսնացել է, այսօր նա մի որդի ունի.

«Ինքը հիմա Միացյալ Նահանգներում ա և իրա կյանքը պատկերացրելա տենց։ Մի որոշ ժամանակ եղել ա դադար, չենք շփվել ,բայց կապը միշտ կա ու ես հիմա իմ կյանքը փորձում եմ դասավորել այլ կերպ»։

Հաճախ հայտնվելով քննադատությունների ու քննարկումների կենտրոնում` նա չի կոտրվում այդ ամենից։

«Մարդու նկատմամբ մարդ մնալ է պետք»,-ասում է նա` հորդորելով երբեք չվատաբանել լավ մարդկանց։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին