Ինքը բուժման կարիք ունի․․․Սամվել Կարապետյան
«Չեն ուզում մասնակցեմ ընտրական գործընթացներին՝ անձամբ»,- այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ են իշխանություններն իրեն պահում անազատության մեջ։
Հարցին՝ իր մասնակցությունը կարո՞ղ է նպաստել իր քաղաքական ուժի հաղթանակին՝ Կարապետյանն արձագանքեց․ «Իհարկե»։
Անդրադառնալով դիտարկմանը, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եթե «Ուժեղ Հայաստան»-ը գա իշխանության՝ պատերազմ կլինի, Սամվել Կարապետյանը նշեց․ «Ինքը բուժման կարիք ունի»։
***
|
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ շարունակվում է իր անազատությունը, և իշխանությունը հայտարարում է, թե նահանջելու տեղ չունի, նշեց․ «Դուք իրենց կստիպեք, որ ունենան»։ Հարցին, թե այդ առնչությամբ ի՞նչ մտահոգություններ ունի իշխանությունը, Կարապետյանն արձագանքեց․ «Դե իրենց հարցրեք, ես ի՞նչ գիտեմ, վախենում են․․․»։ Դիտարկմանը, որ Փաշինյանի խոսքով՝ իրեն Ռուսաստանից են ուղղորդում քաղաքականությամբ զբղվել, Սամվել Կարապետյանն արձագանքեց․ «Ռուսաստանը միայն ուղղորդում է Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»։ *** |
|
«Այս իշխանություններից, իհարկե, ուրիշ որոշում անհնար էր սպասել»,- այս մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով դատարանի որոշմանը, որով իր տնային կալանքը երկարաձգվեց երեք ամսով: «Ինչ սպասում էինք, այն էլ տեղի ունեցավ»,- հավելեց Կարապետյանը։ *** |
|
«Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս»,- դատական նիստից հետո դատարանի դահլիճում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը: «Իսկ եթե այդ 100 տոկոսը չլինի, պատրաս՞ստ եք ընդդիմություն աշխատել»,- հարց ուղղվեց նրան, ինչին Կարապետյանն արձագանքեց. «Չի կարա չլինի»: |


