▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչքան հեշտ է պոպուլիզմով տառապելը Հայաստանում

Ինչքան հեշտ ա պոպուլիզմով տառապելը Հայաստանում ու ինչքան դժվար ա ընդհանուր հոսանքին դեմ գնալով, փորձել տրամաբանորեն բան բացատրել:

Որ պահի տակ ինչ-որ թույն պոպուլյար բան ասել, դառնալ շրջապատի սիրված տղա կամ աղջիկ, ու թքած ունենալ թե հետո ինչ կլինի:

Բայց մի օր ասես, ընգեր, մի հատ կողքի հարևանիդ հոսանքի փողը մուծի, չի կարողանում վճարել, կամ ծնունդիտ ստացված նվերները շենքի աղքատներին բաժանի, փհաաաաայ....էս ինչ են ասում.... էս ինչ ա կատարվուուուոմ....

Կյանքում սկի ժեկի պետի վրա ձայն բարձրացրած չկան, բայց ընկնում են ֆեյսբուքում աշխարհի մեծին ու փոքրին քրֆելով, փողերի տասովկա անելով, Լուսինը կանաչապատելով, Բաքուն գրավելով ու բանակը ուղղորդելով:

Բա լավ ա, համ ապահով ա, համ էլ պեռվի կռուգ ես վտոռոյ կռուգի մոտ, թքած թե քո թքածի վրա թքած ունեն...

 

Տիգրան Քոչարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին