▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչքա՞ն է ՀՀ տարածքն` ըստ Ձեզ, ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության. ՔՊ–ականի հարցը Հայկ Մամիջանյանին 

Ինչքա՞ն է ՀՀ տարածքն` ըստ Ձեզ, ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության. ՔՊ–ական Լիլիթ Մինասյանի հարցը Հայկ Մամիջանյանին 

«Իմ դպրոցական դասագրքերում 29.8 կմ էր, վերջերս պարոն Բագրատյանը շատ հետաքրքրական փաստ էր ներկայացնում, որ իրականության մեջ այն ավելի մեծ է։
Հիմա դուք ինչ- որ նոր թիվ եք մոգոնել, բայց, համենայն դեպս, ես դա եմ կարդացել»,– պատասխանեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։

***

«Այն, ինչ դուք ներկայացրել եք՝ բովանդակային քննարկման իմաստ չունի, այդ տվյալները կարծես ազատ ոճի շարադրություն լինեն։ Այն միտքը, որ դուք չեք մտնելու քննարկման մեջ, հետևաբար տանելու ենք լիագումար՝ արդեն կանխատեսելի էր»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ներկայացրած նախագծին՝ վարչապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ:

«Որպեսզի ես չսկսեմ որակում տալ ձեր կամ ձեր գործընկերների ներկայացրած տարբեր փաստաթղթերին՝ եկեք զերծ մնանք դպրոցական ձևակերպումներից։ Եթե դուք պատրաստ եք ինձ հետ մտնել բովանդակային քննարկման մեջ, ես ամբողջ օրս կազատեմ և մեծ սիրով դրան կտրամադրեմ, առավել ևս ձեզ վստահեցնում եմ, որ այս հայտարարության մեջ չկա մեկ ստորակետ, որը մենք չենք կարող հիմնավորել»,- պատասխանել է ընդդիմադիր պատգամավորը։

***

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ներկայացնելով «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» նախագիծը, նշել է, որ վարչապետին անվստահություն հայտնելու հայտարարության տեքստում կարելի էր 2 ավելացում կատարել․ «Նախ մանրամասն ներկայացնել այն անորոշությունները, որոնք կապված են Վաշինգթոնի արձանագրության և Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթների համատեքստում, և Միքայել Աջապահյանի նկատմամբ կայացված ապօրինին որոշումը, որը ընդգծում է մեր երկրում ժողովրդավարության հետնահանջի մասին»։ Անդրադառնալով ԱԺ-ում անցկացված լսումներին ու արձագանքներին՝ նշել է, որ վերջին շրջանում նմանօրինակ կոնսոլիդացիայի դեպք չի հիշում:

***

«Ես այլ երկրի ԱԺ պատգամավոր չեմ, ես պատասխանատու և հաշվետու եմ ՀՀ քաղաքացիների առջև»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հարցին, թե՝ «ձեր զեկույցի մեխերից մեկն այն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը հայտնվել է օկուպացիայի ներքո և միջոցներ չի ձեռնարկվում այդ օկուպացիան հաղթահարելու, և սա հիմք է՝ վարչապետի նկատմամբ որոշակի հարցադրումներ ներկայացնելու։ Մենք այս պահի դրությամբ ունենք միջուկային գերտերություն, որի տարածքի մի մասը գտնվում է այլ երկրի վերահսկողության ներքո, այս նույն տրամաբանությունը պետք է կիրառվի և նման հայտարարություն ներկայացվի նաև տվյալ երկրո՞ւմ, տվյալ ղեկավարի նկատմա՞մբ»։ «Զուգահեռներ առհասարակ չկան»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին