▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես կարող է կնոջ ծեծի մեջ կասկածվող տղամարդն այսքան սառնասիրտ լինի

ՍթարՆյուզ-ը գրում է․ «Սա բոլորիս կողմից ճանաչված երգիչ Անդրեն է, լուսանկարը արված է Հայ Սուպերսթար նախագծի նոր եթերաշրջանի նկարահանումներից:

Իհարկե կնշեք, որ նկարահանումները արված են եղել, ավելի շուտ, քան գրառումն է եղել, բայց չենք կարծում, որ հեռուստատեսությունը կարող է շատ վաղուց նկարահանած լինի նոր սկսվող նախագծի կադրերը:

Նայելով այս լուսանկարին՝ մեկ հարց է առաջանում, ինչպես կարող է հայ տղամարդը այսպես հանգիստ նստի, դատի երգիչներին, երբ իր՝ իրենից 21 տարի փոքր կինը հայտարարություն է տարածել, որ ամուսինն իրեն ենթարկել է ծեծի կամ ծեծին հավասարեցվող գործողություններ է իր հետ կատարել:

Այս տղամարդու սառնասրտությունը զարմանք է առաջացնում, բայց դե` փաստերից չես կարող փախչել:

Այժմ Անիիի հայտարարությունն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ սպասենք իրադարձությունների զարգացմանը, ինչպես նաև անհամբեր սպասենք այս տղամարդու արձագանքին»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին