***
Կիրակի տեղի է ունեցել դերասան Լևոն Մկրտչյանի և հաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանի հարսանիքը։ Օրվա բազմաթիվ կադրեր տարածվել էին համացանցում։ Կադրերից մեկում երևում է, թե ինչպես է Աշոտ Փաշինյանը պարում և ուրախանում հարսանիքի մյուս հյուրերի հետ։
Ավելի ուշ համացանցում հայտնված կադրերից ու լուսանկարից պարզ է դառնում, որ հարսանիքին ներկա են եղել Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամը, կինն՝ Աննա Հակոբյանն ու աներձագը՝ Հրաչյա Հակոբյանը։