▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ ենք մենք ու մեր երեխաները խմում առողջապահական ցուցանիշներին ոչ համապատասխան ջուր․․․

Արփինե Հովհաննիսյանի ինստագրաման գրառումը՝ կից տեսանյութով․ «Ի՞նչու ենք մենք ու մեր երեխաները խմում առողջապահական ցուցանիշներին ոչ համապատասխան ջուր

Ի՞նչու է ՀՀ կառավարությունը անընդհատ «արտոնություններ» ու «փոխզիջումներ» տալիս Վեոլիա ջրին:
Սա բոլորի խնդիրն է: Բացարձակապես բոլորիս: Իմ եվ ձեր: Իմ ու ձեր երեխաների:

Անցած 3 ամիսների ընթացքում 6-ից ավել պետական մարմիններ կատարվող 10-ից ավել հարցումների, շուրջ 15 բնակավայրերից անանուն տրված փորձաքննությունների արդյունքը եղավ Վեոլիա ջրի այսպիսի գործունեության բացահայտումը:

Վեոլիա ջուրը սկսած 2018 թվականից, Կառավարության հետ կնքել է 57 համաձայնագիր, որով բարելավել է իր վիճակը կամ հետաձգել իր պարտականությունների կատարումը, ինչը ոչ մի կերպ չի բերել ջրի որակի բարելավման կամ ջրի մատակարարման տևողության աճի:

Մի շարք բնակավայրերում, ինչպիսիք են` Մասիս քաղաքը, Արմավիր մարզի մի շարք բնակավայրեր, որոնք արտեզյան ջրի սպառող են կամ Դաշտավանի ծորակի ջուրը, կամ ամառային ժամանակ Շենգավիթը, Էրեբունին և մի շարք այլ տարածքներ ունեն առողջապահական ցուցանիշներին հակասող ջուր:

Չկա այն անկախ մարմինը, որը պետք է տա Վեոլիա ջրի աշխատանքի գնահատականը:

Սա դեռ ամենը չէ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին