▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչու՞ են ադրբեջանական ծագում ունեցող ու Խաչն անարգող երգչուհուն Հայաստան հրավիրել»

Արդեն տեղեկացրել ենք, որ համացանցում մեծ աղմուկ ու դժգոհություն է առաջացրել երգչուհի Սևդալիզայի առաջիկա այցը Հայաստան, որ մասնակցելու է Կոկա-կոլայի հայաստանյան մասնաճյուղի կազմակերպած միջոցառմանը։

Օպերային երգչուհի, սոպրանո Իրինա Զաքյանն այդ առիթով գրել է․ «Ովքեր ծաղրում և անարգում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին և իմ հայ ժողովրդի հավատքը, գիտակցված կամ անգիտակից, պետք է տեղ չգտնեն մեր երկրում և չար օրինակ ծառայեն, անհրաժեշտ է կանգնեցնել այս դիվահարի մուտքը, առանց այն էլ խոցված և վիրավոր Հայաստանում.... ԵՎ մի տանիր Զմեզ ի փորձություն , այլ փրկեա զմեզ ի չարէ. Ամեն․․․»։

Այս առիթով գրառում կա նաև Սրբազան Հայաստան ֆեյսբուքյան էջում, որին կարող եք ծանոթանալ ստորև․

Կարճ մեջբերում գրառումից․ «Իրանի ադրբեջանական արմատներ ունեցող այս երգչուհին մոտ մեկ ամիս առաջ թողարկել է մի սրբապիղծ տեսահոլովակ, որտեղ անարգում ու պղծում է խաչը, ծաղրում մեր Փրկչին, այլասերված տեսարաններ բեմադրում ավետարանական դրվագներով: Այս սատանիստական շաբաշի հեղինակը ինչու՞ է հրավիրվել Հայաստան: Չէ՞ որ այս սրբապիղծը բացահայտորեն ծաղրում է քրիստոնեական արժեքները և վիրավարում քրիստոնյաների կրոնական զգացմունքները»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին