▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի՞ համար եք պարգևատրվում, պարոնա՛յք սպաներ, 44-օրյա պատերազմն ենք պարտվել. Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է

«Ադրբեջանական հարձակման, Արցախի օկուպացիայի, պարտության և հարյուրավոր զոհերի հիշատակման օրը պարգևատրում ստանալուց ավելի եղկելի բան դժվար է պատկերացնել:

Հայոց բանակի զինվորականը Եռաբլուր այցելելու և համածառայակիցների, ենթակաների շիրիմին հարգանքի տուրք մատուցելու փոխարեն նախընտրում է գնալ մի միջավայր, որտեղ ատում են սպային, հրամանատարին ու որպես «ռասխոդնի մատերիալ» համարում. գնում են պարգևատրվելու:

Ինչի՞ համար եք պարգևատրվում, բարձրագույն զինվորական կոչում ստանում: Ի՞նչ է պատահել պարոնայք սպաներ, գեներալներ:

44-օրյա պատերազմն ենք պարտվել, մեր հայրենիքի արցախյան հատվածն ու ՀՀ տարածքի 240 քառ. կմ տարածքն է հանձնվել, հազարավոր մարդիկ են զոհվել:

Ի՞նչ եք ասելու տանը, ձեր շրջապատին, ձեր զոհված ընկերներին: Ինչի՞ համար:

Ի՞նչ նպատակով եք ծանրաբեռնում ձեր համազգեստը` տարատեսակ մեդալներ ու աստղեր կպցնում:

Պարոնայք սպաներ, հրամանատարներ:

Նիկոլը ձեզ ոչնչացնում է, ստորացնում, խլում ձեր վաստակը, իսկ դուք ի՞նչ եք անում` հանդուրժում եք, լռում եք, պատիվ եք առնում և ձեզ, ձեր ընկերներին ու բանակին ուղղվող գարշելի խոսքերը ի գիտություն եք ընդունում և գլուխներդ կախ ծառայում:

Ի դեպ, սա չի վերաբերվում միայն այսօրվա պարգևատրվողներին, այն բանակի առավել ընդգրկուն շարքերին է վերաբերվում:

Խիստ ափսոսանքով եմ գրում այս տողերը, երբեք չէի ուզենա այս մասին գրել, որովհետև սովոր եմ, որ բանակը, զինծառայողը, հրամանատարը միայն հարգանք ու արժանապատվություն են ներշնչում, անվտանգության զգացում առաջացնում, բայց ոչ երբեք ամոթի ու նվաստացման օբյեկտ դառնում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին