Խաղաղություն պետք է լինի, որ ոչ թե Ալիևի հետ բանավոր խաղաղություն պայմանավորվեն, այլ գրավոր տպեն, ժողովրդին ցույց տան, թե ո՞րն է խաղաղությունը: Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը:
«Այսօր մեր զինվորները գերի են, նախագահները գերի են, գեներալները գերի են, ամբողջ սահմանի վրա Ադրբեջանի զորքերը նստած՝ մեզ թելադրում են, մենք էլ սպասում ենք, թե երբ ինչ պետք է ասեն, ինչ պահանջ պետք է դնեն, որ կատարենք, թե չէ պատերազմ կլինի:
Ալիևը ասում է, որ արագացրեք, իմ ժողովուրդը պետք է գա բնակվի, տանկերով չեն գալու, գալու են ավտոբուսներով, բայց եթե հանկարծ մեկին նեղացրեցիք, զորքը բերելու եմ շարեմ»,- նշել է Ծառուկյանը:
***
|
Գագիկ Ծառուկյանն Արագածավանում հանդիպել է բնակիչների հետ։ «Թող մի բան ասեն, որ եղել ա․ դպրոց ենք սարքել, ասֆալտ ենք արել․․․էտ ա իրանց ասածը։ Եղբա՛յր, էսօր գյուղերը դատարկվում են, պայման, հնարավորություն չկա, աշխատատեղ չկա»,- ասել է նա։ «Եվրոպայից եկան, Եվրոպա, Եվրոպա, ի՞նչ ա արել Եվրոպան, օդի մեջ դատարկ-դատարկ խոսեցին, գնացին․․․Եվրոպան սկի իրա գլուխը չի կարում պահի, ա՛յ ձեր ցավը տանեմ»,- հավելել է ԲՀԿ առաջնորդը։ *** |
|
«Ասում են՝ 10 հազար ավելացրել ենք թոշակը, կարաք Եգիպտոս էլ գնաք, գաք։ Միայն ասում են՝ ասելու համար»,- Արագածավանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով․ «Թոշակառուները ո՞նց են կարողանալու ձեր տված թոշակով կոմունալ վճարել, սնվել, հագնել, որ մի հատ էլ տենց եք ասում։ Ներքին զամբյուղը 78 հազար է, թոշակը գոնե էդքան պիտի լինի»։ |


