▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչ-որ մեկը, ամենայն հավանականությամբ, տարեկան մոտ 600 հազար դոլար է վաստակում․․․»

Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանն, անդրադառնալով լուրին, որ Սնուփ Դոգի չկայացած համերգի համար հատկացված գումարը մինչև հիմա չի վերադարձվել պետբյուջե, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն մի քանի տարի է, ինչ ինչ-որ մեկը, ամենայն հավանականությամբ, տարեկան մոտ 600 հազար դոլար է վաստակում՝ պարզապես այդ գումարը պահելով բանկային ավանդի 10% տոկոսադրույքով հաշվին։ Սա ակնհայտ կոռուպցիայի դեպք է, կրթության նախարարությունը հայտնի է նրանով, որ տարիներ շարունակ ոչ մի աշխատանք չիրականացնելու դիմաց միլիոնավոր դոլարներ է բաժանում»։

Հունվարի 8-ի իր ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր՝ նախարարությունը գրավոր դիմում է ներկայացրել «Դոպինգ Սփեյս» կազմակերպությանը՝ Սնուփ Դոգի չկայացած համերգի ամբողջ գումարը պետական բյուջե վերադարձնելու պահանջով։

«Հետք»-ի հարցմանն ի պատասխան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հայտնել է․ ««Դոպինգ սփեյս» կազմակերպության կողմից  միջոցառման կազմակերպման վերաբերյալ նոր առաջարկներ չեն ստացվել։ Ընկերությանն առաջարկվել է ձեռնարկել միջոցներ՝ պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ լուծելու և պայմանագրով հատկացված գումարը, ինչպես նաև տուգանքը, համաձայն պայմանագրի 2.4.11 կետի, ՀՀ պետական բյուջեի կենտրոնական գանձապետական հաշվին վերադարձնելու համար»։

Ստացվում է, որ նախարարի հայտարարությունից գրեթե 4 ամիս անց ԿԳՄՍ նախարարությունը դեռևս սպասում է ընկերության կողմից համապատասխան գործողությունների։

 Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին