▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է կատարվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Ի՞նչ է կատարվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։ 

***

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը եկեղեկացկանների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղիկներ դնելուց հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հնչեցրեց Տերունական աղոթք: Հուշահամալիրում Սրբոց նահատակաց Բարեխոսական կարգ կատարվեց:
Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Ամենայն հայոց կաթողիկոսը հուշահամալիր էր այցելում երկրի ղեկավարների, Կառավարության անդամների հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանն ու կառավարության անդամները առավոտյան են այցելել հուշահամալիր։

***

Քաղաքացիները բողոքում են, որ իրենց ճանապարհը փակել և թույլ չեն տալիս այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Նշենք, որ հուշահամալիրը փակ է պետական արարողակարգից ելնելով։ «Էդ թափթփուկների համար էլ փակել եք ճանապարհը»,- ասում է քաղաքացին։

Հիշեցնենք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը քաղաքացիների համար կբացվի ժամը 10:00-ին։

09:00-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և իշխանական վերնախավի այցը հուշահամալիր։ Պաշտոնյաների այցի ժամանակ անգամ լրատվամիօջոցներ չեն լինելու։

***

Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին

***

ՀՀ–ում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի  դեսպանները և այլ երկրների դիվանագետներ Ծիծեռնակաբերդում ծաղիկներ են խոնարհել Անմար կրակի մոտ՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին