▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է անելու Փաշինյանը՝ բանտարկելու՞ է արցախցիներին, որ չվերադառնան Արցախ․ Արթուր Խաչատրյան

Ի՞նչ է անելու Փաշինյանը՝ բանտարկելու՞ է արցախցիներին, որ չվերադառնան Արցախ․ Արթուր Խաչատրյան

Փաշինյանը չի կարող որոշել արցախցիների ճակատագիրը, եթե նրան չի արտապատվիրակել այդ հարցը, լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում Փաշինյանի ելույթին, որտեղ նա հայտարարել էր, թե «փախստականների վերադարձը Ղարաբաղ իրատեսական չի համարում»։

Պատգամավորը հարց է ուղղում՝ իսկ ի՞նչ է անելու Փաշինյանը, եթե արցախցիներն ասեն՝ մենք պահանջում ենք ապահովել վերադարձի և մեր գույքը տնօրինելու իրավունքը։ Օրինակ` ի՞նչ է լինելու, եթե արցախցիները ՄԻԵԴ դիմեն, և ՄԻԵԴ-ը համապատասխան որոշումներ կայացնի։ 

«Փաշինյանը հրաժարվում է բարձրացնել արցախցիների վերադարձի իրավունքի հարցը, մինչդեռ Ալիևը չի հրաժարվում, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» և «Արևմտյան Ադրբեջանի փախստականների» վերադարձի մասին խոսել։
Խոսքն, ընդ որում, գոնե վերադարձի իրավունքի բարձրաձայնման մասին է, մինչդեռ արցախցիները նաև քաղաքական իրավունքներ ունեն, մասնավորապես, սեփական քաղաքական ճակատագիրը տնօրինելու իրավունքը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին