Այսօր Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Արտաշատում: Խանութներից մեկում նրա մուտքն արգելեց խանութպանը, իսկ մի կարի սրահում էլ տարեց կինը զայրացած ու հուզված իր դժգոհությունը հայտնեց Փաշինյանի բերած ապագայից. «Ես ամբողջ օրը ահաբեկվում եմ: Քննիչն ասաց` տիկին Արմենուհի, եթե իրենք ինձ են ահաբեկում, ես պատկերացնում եմ` ձեզ ինչպես են ահաբեկում: Ձեր փաստաբանները մարդասպանամետ են, մանկասպանապետ են... Ես սպասելու եմ ձեր պատասխաններին, պարոն Փաշինյան: Հիշո՞ւմ եք իմ թոռան նկարը, ձեզ հետ նկարված: Էնքան շատ էինք ձեզ հավատում... Ո՞րն է ձեր ապագան, հիմա՞ն, երբ իմ ընտանիքը կործանել եք դո′ւք էլ, ձեր իրավապահ համակարգն էլ»:
Ի պատասխան Փաշինյանը կցկտուր ասաց. «Պետք ա գնանք... Դրա համար դատարան կա»:
Դիտեք նաև՝


