▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ անձը, արտաքին տեսքն ու բոտոքսները արժանի են նրա մշտական ուշադրությանը․․․Գայանե Ասլամազյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ստյոպիկ սաֆարյանը, ի պատասխան իր անորակ գրառմանը և իմ հնչեցրած հարցերին, նոր պատասխան է գրել։ Բայց այս անգամ՝ ոչ միայն ինձ, այլ բոլոր սփյուռքահայերին։ Եվ այդ պատասխանում նա բացահայտ խոսել է իր արժեքների՝ կամ ավելի ճիշտ՝ դրանց բացակայության մասին։

Ուրեմն ստյոպիկ սաֆարյանը՝ իր՝ «դուք այդքան արժևորված չէիք, որ ես անդրադառնայի ձեր անձին կամ հայտնած տեսակետներին» արտահայտությամբ, արդեն որերորդ անգամ անդրադառնում է իմ անձին։ Այս անգամ՝ հիմք ընդունելով հենց իր իսկ գրառումը իմ մասին և դրան հաջորդած ակտիվ քննարկումները իմ բոտոքսների վերաբերյալ, ես որոշեցի հարցեր ուղղել նրան՝ շեշտելով, որ մարդկանց հետաքրքիր չեն իմ բոտոքսների առկայությունն ու բացակայությունը։ Փոխարենը, մարդկանց հետաքրքրում են այն լուրջ հարցերը, որոնք այսօր շրջում են հասարակության մեջ՝ 300 հազար ադրբեջանցիների Հայաստան տեղափոխման վերաբերյալ լուրերը, ադրբեջանցիներնի ու թուրքերի բացահայտ հայտարարությունները, թե «վերադառնալու են իրենց հողերը», «վերականգնելու են այն, ինչ իրենց է պատկանում», այդ թվում՝ մզկիթներ, շինություններ, «իրենց պատմական ներկայությունը», ինչպես նաև, բյուջեից անհետացած միլիոնավոր դոլարները (որոնց մի մասն էլ՝ պարգևավճարների անվան տակ), արտաքին պարտքի կտրուկ աճը, ինչպես նաև այն, թե ինչու է «ազգային» բառը համակարգային կերպով հեռացվում կարևոր կենտրոնների անվանումներից, պետական և կրթական բառապաշարից։

Ի պատասխան՝ նա գրել է հետևյալը.

«Տիկին, մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, արձագանքում ենք նրան, ինչին հարկ ենք համարում։ Պաշտպանում ենք այն, ինչը մեր պետության համար արժեք է։ Հակադրվում ենք նրան, ինչը վտանգավոր ենք համարում մեր պետության ու ժողովրդի համար»։

Փաստացի՝ այս պատասխանի միջոցով ստյոպիկ սաֆարյանն ասում է, որ 300 հազար ադրբեջանցու տեղափոխումը Հայաստան, մզկիթներ կառուցելու և «իրենց հողերը վերադարձնելու» ադրբեջանցիներ օրակարգը վտանգ չեն ներկայացնում, «ազգային» բառն ու գաղափարը արժեք չեն ներկայացնում, իսկ սոցիալական խնդիրները՝ թոշակ չստացող քաղաքացիները, կորած բյուջետային գումարները և պետական պարտքի կուտակումը՝ արդիական չեն։ Փոխարենը՝ իմ անձը, արտաքին տեսքն ու բոտոքսները արժանի են նրա մշտական ուշադրությանը։

Իհարկե, ես չեմ պատրաստվում խորանալ նման մակարդակի կերպարի հոգեվիճակի ու արժեքային համակարգի մեջ։ Բայց ուզում եմ մի կարևոր պահ առանձնացնել՝ նրա գրառումը Սփյուռքի հայության մասին։ Ահա՝

«Ինքներդ եք որոշել դավաճանել ձեր “հայրենիքը”՝ Հայաստանին, ընտրել ձեր համար նոր հայրենիք, հանուն լափի։ Այնպես որ, դուք ոչ թե ձայնազուրկ եք կամ կարծիքի իրավունք չունեք, այլ չունեք Հայաստանի ներքին գործերին խառնվելու, միջամտելու իրավունք, ինչպես որ դա չունի ԱՄՆ կամ Ռուսաստանի ցանկացած քաղաքացի՝ անկախ իր ազգային պատկանելության»։

Այստեղ որևէ մեկնաբանություն ավելորդ է։ Ասվածը հնչել է հենց այդպես, և յուրաքանչյուր ոք կարող է դրանից կազմել իր պատկերացումը ոչ միայն ստյոպիկ սաֆարյանի մասին, այլև այն մթնոլորտի, որի մեջ այս մտածողությունը հնչում է՝ որպես քաղաքացիական դիրքորոշում։

Ի դեպ, նշեմ՝ ի տարբերություն իր հետաքրքրության իմ անձի նկատմամբ, նա երբեք էլ չի եղել ինձ այնքան հետաքրքիր, որ ես նրան անդրադառնայի՝ առանց իմ մասին իր անհանգիստ գրառումների։

#Հայմնա #սփյուռք»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին