▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իդրամը՝ էլեկտրոնային առևտրի զարգացման համագործակցության պանելային քննարկման մասնակից

Առցանց առևտրի զարգացմանը զուգահեռ ներդրվում են նաև վճարման նոր եղանակներ՝ ձևավորելով նորարարական և հարմարավետ ֆինանսական էկոհամակարգ։ Հայաստանում այս փոփոխությունների առաջամարտիկներից է Իդրամ ընկերությունը։

Իդրամը մասնակցում էր Երևանում անցկացվող Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության տասներորդ համաժողովին, որտեղ քննարկվող հիմնական թեմաներից մեկը էլեկտրոնային առևտրի զարգացման ճանապարհին փոխգործակցության կարևորությունն էր։

Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը նշեց, որ ընկերությունն այս պահին ներկայացված է ավելի քան 25․000 առևտրային կետերում, որոնցից 1000-ից ավելին էլեկտրոնային առևտրի հարթակներ են՝ թե՛ հայկական, թե՛ միջազգային․ «Դասական բանկային էքվայրինգին փոխարինելու են գալիս ավելի ճկուն և ընդգրկուն լուծումներ, օրինակ՝ Իդրամի Checkout-ը։ Այն առաջարկում է մուլտիֆունկցիոնալ լուծումներ, որտեղ վճարողը կարող է Իդրամի միջոցով կոնկրետ հարթակին կցել և՛ բանկային քարտը, և՛ հաշիվը, նաև BNPL (Buy Now Pay Later)-ը՝ «Գնի՛ր հիմա, վճարի՛ր հետո» տարբերակը և այլ լուծումներ», - ասաց նա։   

Իդրամի Checkout-ի միջոցով անձը վաճառակետի կայքում հնարավորություն է ստանում վճարել կա՛մ banking.idram.am հարթակի միջոցով, կա՛մ վճարել՝ սքանավորելով կայքում ձևավորված QR կոդը իր Idram&IDBank հավելվածով։ Իսկ որևէ առցանց խանութի հավելվածով վճարում կատարելիս անձը ընտրում է վճարել Իդրամով տարբերակը, ինչից հետո ավտոմատ բացվում է Իդրամի հավելվածը՝ վճարման էջով, որտեղ ընդամենը պետք է ընտրել վճարման աղբյուրն ու վճարել։ 

Wildberries–ի միջազգային զարգացման տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը էլեկտրոնային առևտրի զարգացման գործում կարևոր է համարում վճարային հարթակների դերը. «Սա այն ոլորտն է, որտեղ զարգացումն անընդհատ է։ Այսինքն՝ ամեն օր հայտնվում են նոր լուծումներ, որոնք պետք է ներդնել, զարգացնել և կիրառել: Մենք արդեն ապահովում ենք մեր գնորդների համար այն հնարավորությունը, որ նրանք կարող են պատվիրել ապրանքը և տեսնել գինը այն արժույթով, որը հարմար է իրենց, և վճարել նույն արժույթով՝ առանց մտահոգվելու տրանզակցիաների մանրամասներով», - ասաց նա։ 

Հայաստանում Վայլդբերիզը համագործակցում է նաև Իդրամի հետ:

Իդրամի առաջարկած լուծումները ոչ միայն ավելի արագ են, այլև՝ մատչելի։ Օգտվելով Rocket Line թվային ապառիկից՝ վաճառողներն ու գնորդները կարող են ավելացնել իրենց վաճառքի և գնումների ծավալները։

«Իդրամ ունենալը բիզնեսի համար այսօր ժամերի հարց է՝ մի քանի էջանոց API-ի միջոցով։ Ինչպես նաև ներդնելուց հետո արդեն Իդրամով վճարումներ ստանալը և Rocket Line թվային ապառիկով վճարումներ անելը վայրկյաններ է տևում, ինչը հեշտացնում և արագացնում է գործընթացը թե՛ վաճառողների, թե՛ գնորդների համար», - ասաց Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը։

Ի դեպ, կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց Իդրամն ու IDBank-ը մեկ դրամ են ուղղում «Մի դրամի ուժը» բարեգործական նախաձեռնությանը։ Իդրամը փոխում է Հայաստանի առցանց վճարումների մշակույթը՝ ստեղծելով նոր հնարավորություններ բիզնեսների և սպառողների համար։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին