
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հերթական անգամ զարմացրել և հուզել է: Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Հռոմի պապն իջնում մեքենայից և մոտենում հավաքված մարդկանց` մասնավորապես հաշմանդամ երեխային և համբուրում է նրա ճակատը: Այնուհետև Ֆրանցիսկոս պապը ողջունում է հավաքվածներին և հեռանում։ Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել իտալական փոքր քաղաքներից մեկում:


