Հրդեհ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում. ձեռքի ուղեբեռը բռնկվել է թռիչքի ժամանակ SHOT-ը տեղեկացել է, որ FlyOne Armenia 3F324 չվերթի ինքնաթիռում դեպքը եղել է Երևանին մոտենալիս։
Ականատեսների խոսքով՝ ուղեկցորդուհիներն արագ և արդյունավետորեն արձագանքել են՝ օգտագործելով երեք հրդեհաշիջիչ։
Ըստ նախնական տվյալների` ձեռքի պայուսակում բռնկվել է հեռախոսի դյուրակիր լիցքավորիչը (փաուեր բանկ)։
Տուժածներ չկան. ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։


