▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հրատապ արբիտրաժը տեսել է վտանգներ, որոնք հարկ է չեզոքացնել». Արփինե Հովհաննիսյան

«Հրատապ արբիտրաժի որոշումն այլևս իրականություն է, այն պարտադիր կատարման ենթակա է ՀՀ կողմից»,- իր տեսաուղերձում ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի և իր ընտանիքի՝ ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործին:

«Առևտրային արբիտրաժի մասին ՀՀ օրենքը, դրա 17-րդ հոդվածը անդրադառնում է միջանկյալ վճռի տեսքով հայցի ապահովման միջոցներին, որոնք ենթակա են կատարման: ՀՀ կողմից վճիռը կամովին չկատարելու դեպքում դրա ճանաչման, հարկադիր կատարման հարցերը ևս կարգավորված են այդ օրենքով: Եթե, ի վերջո, ՀՀ-ն որոշի որևէ պատճառաբանությամբ չկատարել վճիռը, դրա գործիքները, ներազդման մեխանիզմները, օրենսդրությամբ անգամ նախատեսված է կրկին արբիտրաժ՝ վնասների հատուցման պահանջով»,- ընդգծել է Հովհաննիսյանը և նշել, որ այս գործով արբիտրաժային տրիբունալ դեռ ունենալու ենք:

Անդրդառնալով հարցին, թե ինչով է կարևոր հրատապ արբիտրաժային որոշումը, Հովհաննիսյանը հայտնել է. «Հրատապ արբիտրաժը տեսել է վտանգներ, որոնք հարկ է չեզոքացնել և որոնց չեզոքացմանն ուղղված էլ հենց ինքը տվել է այս որոշումը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին