▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ-ում 2038 թվականին քիչ հանքարդյունաբերողներ կմնան»․ Ռոման Խուդոլի

«Վերջին 10 տարվա ընթացքում որևէ նոր պաշար չի բացահայտվել Հայաստանում, որևէ նոր ձեռնարկություն չի ներմուծվել։ Դա շատ լուրջ մարտահրավեր է»,- ֆորումի ժամանակ ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։
«Հանքարդյունաբերական ամեն կառույց ունի իր ցիկլը։ ՀՀ-ում 2038 թվականին շատ քիչ հանքարդյունաբերողներ են մնալու, մնացածը կավարտեն իրենց աշխատանքը, եթե քայլեր չձեռնարկվեն։ Հանքարդյունաբերող ընկերությունները պետք է ՀՀ կառավարության հետ միասին այս ուղղությամբ աշխատանքներ տանեն՝ հիմնվելով վստահության վրա»,- ասաց Խուդոլին։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին