Որոշ աղբյուրներում նշված է, որ մեր հիմնի  երաժշտությունը իտալական ժողովրդական երգ է, որը տեղ է գտել թե այս  գործում, թե Կանաչյանի մշակումներում: Բայց ժամանակի հետ սկսել են  մեկնաբանել, որ Կանաչյանը ոչ թե մշակումներ է կատարել, այլ հեղինակել է...
Ընդ  որում բանաստեղծությունն էլ իտալացի աղջկա երգն է: Ու սենց Իտալիայի այդ  ժամանակվա թշվառ իրավիճակը ներկայացնող բանաստեղծության և իտալական  ժողովրդական երգի երաժշտության հիման վրա ստեծվել է մեր հիմնը: Իմ կարծիքով  շատ ավելի լավ կլիներ սովետական Հայաստանի հիմնի խոսքերը փոփոխել և դա  ընդունել որպես պետության հիմն, կամ նորը հորինել: Ընդ որում, ունենք շատ  ընտիր մասնագետներ, որոնց կարող են պատվիրել այս գործը: Ու վերջում բոլոր  պատվերներից ընտրել մեկը: Արդյունքում կստեղծվեն թե մի շարք երգեր նվիրված  Հայաստանին, թե նոր ու համապատասխան հիմն կունենանք:
ԳՐԱՌՈՒՄԸ ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից
Հիշեցնենք, որ դիրիժոր Սեդրակ Երկանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում տեսակետ էր արտահայտել, որ ՀՀ հիմնի երաժշտությունը գողացված է և ներկայացրել էր Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա» օպերայից մի հատված` ուշադրություն հրավիրել 1.06-1.37 վայրկյաններին:
      

