Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Հիշում եկ Արթինին, ում օգնեցինք դուրս պրծնել Սիրիայի ավերիչ պատերազմից և վերադառնալ Հայաստան ու հաստատվել Արցախի մեր ազատագրած տարածքներում: Նա երջանիկ ապրում է այսօր Արցախում, իրենց հատկացված հողն է մշակում, ձուկ բռնում, և երազում ընտանիք կազմելու ու երեխաներ մեծացնելու մասին իր ձեռկով կառուցած տան մեջ: Ամեն ինչ նման էր հեքիաթի, մինչև տղան այսօր եկավ Երևան փորձելու քաղաքացիություն ստանալու համար դիմել ՕՎԻՐ:
Ես արդեն համոզվեցի որ ԱԳՆ-ին փորձել համոզել որ սխալ է պահանջել այս տղայից հայկական եկեղեցուց բերել կնքման վկայական քանզի իր հարազատ եղբայրը նույն հորից նույն մորից արդեն իսկ ունի քաղաքացիություն և ապացուցել է իր հայ լինելը նման է ասենք Բեռլինի արդեն իսկ չեղած պատի հետ զրուցելուն: Անիմաստ, հանգած աչքերով աշխատողները իրենց ստանդարտ տափակ պատասխաննրով « կներեք բայց կնքման թուղթը պարտադիր է» Օվիրը նույնպես նույն երգն է երգում թե չի կարոլ նրան քաղաքացիություն տա քանի որ եկեղեցին որ կնքման թուղթ է տվել Հույն Ուղղափառ է ոչ թե Հայ Առաքելական:
Բացատրությունները, որ այդ նահանգում ուր Արթինն ապրել է միակ քրիստոնյա եկեղեցին Հունականն է այն էլ թուղթ է տվել ուղղակի կնքման իսկ ինքը կնքված է Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում լրիվ անիմաստ էր նույն սառը անորոշ հայացքով աշխատակիցներին: Հիմա հարց... Ասենք թե մարդը հայ է բայց ծնողները աթեիստ են եղել և երեխային չեն կնքել, հիմա երեխան ուզում է վերադառնալ իր նախնիների երկիրը և ապրել ու դառնալ քաղաքացի իրավունք չունի՞:
Կամ ասենք նույն համշենահայն է նման որոշում կայացնում ինչ, պիտի չընդունե՞նք; Օրինակ ես կառաջարկեմ Հրանուշ Հակոբյանի քաղաքացիությունը վերցնել տալ Արթինին, իսկ Նալբանդյանինն էլ մեկ ուրիշ հայրենադարձի, մեկ է այդ երկու «պաշտոնյաների» պակասից երկիրը միայն կշահի... Տեսնեիք խեղճ տղայի հիասթափությունն ու անճարությունից շպոթվածությունը: Հերիք չի որ մի քանի ստահակ Արցախում նրան ասել էին, որ կարծում են ինքը «շպիոն» է հիմա էլ էս «չնախարարությունների» պահվածքը: Հետաքրկիր է Հրանուշ Հակոբյանի «չգաս տուն» և «գնա տնիցդ» ծրագիրները մինչվ երբ պիտի գործեն: