«Հեշտացնել կյանքը՝ խնայելով ժամանակը». Առաջին հայկական AI-ն՝ Zeyro-ն մարտահրավեր է նետում ChatGPT-ին և Gemini-ին

Հմայիչ զեբրիկը, որ վերջին օրերին Երևանի գովազդային վահանակներին է, իսկ ավելի վաղ էլ ՝ զեբրի «հանդերձանքով» իշուկը, որ հայտնվել էր Մյասնիկյան պողոտայում, իր ամբողջական բացատրությունն ունեցավ, իմաստը ու նշանակությունը ստացավ։
Տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն, որը վերաիմաստավորում է երկրի տեխնոլոգիական զարգացման ուղղությունը։
Հանդիսավոր ձևաչափով ներկայացվեց Zeyro-ն՝ առաջին հայկական արհեստական բանականությունը, որը ստեղծվել է նոր ստանդարտներ սահմանելու և ժամանակակից շարժունակության ու թվային ծառայությունների տրամաբանությունը վերաձևակերպելու համար։

17-ամյա Արման Ասատրյանն է առաջին հայկական արհեստական բանականության հեղինակը:
Հայկական AI-ը հստակ հրահանգներ է կատարում, կարողանում է անգամ օգտատիրոջ համար մեքենա պատվիրել, կարելի է ընդամենն ասել՝ առավոտյան 10-ին ինձ պետք է տանես աշխատանքի, երեկոյան 6-ին՝ մեքենան լինի աշխատավայրում, որ տուն գնամ։
Վերջ, զեբրիկը կհասկանա ու կկատարի։
Մանրամասները՝ տեսանյութում։


