▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են A21TV AWARD 2017-ի մրցանակակիրները

Մշակութային ալիքի ուղիղ եթերում հայտարարվեցին Մշակութային ալիքի մրցանակաբաշխության՝ երգարվեստի,կինոարվեստի,կերպարվեստի և հագուստի մոդելավորում բաժնի ժյուրիի գնահատականները, որոնց գնահատականներով էլ որոշվեցին հաղթողները:

Երգարվեստ բաժնում հաղթող ճանաչվեց Սուրեն Պողոսյանը իսկ նրա մրցակից Վարդան Բարսեղյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Երգարվեստի փոքրերի անվանակարգում հաղթեց Էլինա Չոլախյանը , իսկ նրա մրցակցուհին՝ Մեգի Բադիրյանը գրավեց 2-րդ հորիզոնականը:
Կինոարվեստում պայքարը բավականին թեժ էր: Ժյուրիի գնահատականների արդյունքում լավագույնը ճանաչվեց ռեժիսոր Անի Հակոբյանի Շրջապտույտ ֆիլմը:


Կերպարվեստ բաժնում հաղթող ճանաչվեց Շուշան Գևորգյանը: Կերպարվեստ բաժնում 2 մասնակիցներ՝ Եկատիրինա Վալեանուն և Զոհրաբ Թովմասյանը հավաքեցին նույն միավորները, և Մշակութային ալիքը դիմեց իր հեռուստադիտողներին. հեռուստադիտողների քվեարկության արդյունքում 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Զոհրաբ Թովմասյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին