▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրը արյունազեղման աստիճանի ծեծել է 9-ամյա որդուն` օրագիրը դպրոցում մոռանալու համար

Shamshyan.com-ը գրում է.

34-ամյա Սարգիս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշակերտական օրագիրը դպրոցում մոռանալու հարցի շուրջ վիճաբանել է անչափահաս որդու` 9 –ամյա Սարմեն Մկրտչյանի հետ, որի ընթացքում ձեռքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին և կրծքավանդակի շրջանին, Ս.Մկրտչյանի առողջությանը` դեմքի և կրծքավանդակի շրջանների արյունազեղումների ձևով պատճառելով վնասվածք:

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:

Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին