Խայտառակությունը հասավ գագաթնակետին․․․հասկանու՞մ եք՝ սա վերջն է...Հռիփսիմե Առաքելյան
Լրագրող Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «էս անհնար խայտառակությունը հասավ գագաթնակետին,երբ եկեղեցեական կանոնական հարցերը և ծեսերը՝ ստորը կսկսի քննարկել դատարանում: Չկաաաաա սենց բան, ժողովուրդ, սա ինչ ուզում անում է, սա իրավական բեսպրեդել էլ չի, ախր,սա իրավականության հետ կապ չունեցող բան է, Վեհափառի կողմից թեմի առաջնորդ նշանակել-չնշանակելը պետության և իրավունքի հարց չի, սա գոյություն չունեցող բան է, հասկանու՞մ եք,սա վերջն է....
Հաջորդը՝ վիճարկել կնունքի կամ տնօրհնեքի խորհուրդը դատարանում...........
Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «2018-ից հետո ԲԴԽ անդամ դարձած այս տղան է եկեղեցին խառնել պետության հետ:
Շուստրի խոդ է արել. 24 ժամվա մեջ վարույթ ընդունելով Գևորգ Սարոյանի հայցը՝ հապճեպ կարդացել ու որոշել է` ընդդեմ Կաթողիկոսի հայցով միջանկյալ միջոց կիրառել, որ ՏԻՐԱԴԱՎԻՆ նորից տեղավորի «պաշտոնում», վերականգնի՝ ինչպես իրենք են բնորոշում:
Թքած թե ինչ նախադեպ կա ՄԻԵԴ-ում ու որքան անհնար է քիթ խոթել եկեղեցու ներքին կանոնական Կոնդակով որոշումներում, ինչը պարզվում է որևէ մասնագիտական դատարան քննելու իրավասություն չունի:
Սա մասնագետների պարզաբանումն է»:
Դիտեք նաև՝
Կարդացեք նաև՝ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխող ռեժիմը երկիրը հասցրել է մի կետի, երբ դատական համակարգը շատ դեպքերում նույնիսկ ջանք էլ չի գործադրում քողարկելու քաղաքական հանձնարարականների գոյությունը:
Մի օր դա արտահայտվում է հոգևորականների նկատմամբ, մեկ այլ օր` Դավիթ Համբարձումյանի, Սամվել Կարապետյանի, Աշոտ Մինասյանի, Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյան կամ այլոց նկատմամբ:
Ավելին, իշխանությունը փորձում է այս ամենը սովորական դարձնել քաղաքացու համար` մեկ հիմնավորելով որպես «հիբրիդային պատերազմին» դիմակայություն, մեկ որպես «պետական անվտանգության» սպառնալիք:
Մի օր էլ հրապարակային Թուրքիայի կամ Ադրբեջանի հանձնարարությունը կլինի` այս կամ այն գործչին չեզոքացնելու կամ ազատությունից զրկելու համար:
Բռնատիրությունը պետք է քանդել ու պետության շահերը դնել ճիշտ ռելսերի վրա»: