▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայր Ռուբենը փաստերով պատասխանել է «պատմությունը կեղծող և հայ եկեղեցու վաստակն ուրացող» Արայիկ Հարությունյանին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը պատասխանել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։

Հայր Ռուբենը «պատմությունը կեղծողներին և Հայ եկեղեցու վաստակն ուրացողներին» պատասխանել է փաստերով։

«Շուշիի Մարիամ–Դուկասյան օրիորդաց դպրոցը (1864թ.), Երևանի Գայանյան օրիորդաց դպրոցը (1866թ.), Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1866թ.), Նոր Բայազետի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1867թ.), Ախլցխայի Եղիսաբեթյան իգական դպրոցը (1870թ.), Վանի Սանդուխայան–Մայրամյան վարժարանը (1870թ.), Ալեքսանդրապոլի Արղության հայ օրիորդաց դպրոցը (1871թ.), Վաղարշապատի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1872 թ.), Այնթապի Հայկանուշյան վարժարանը (1878թ.), Կոստանդնուպոլսի դպրոցասեր տիկնանց վարժարանը (1879թ.) և այլն։

Սա օրիորդաց դպրոցների գոյության ամբողջական ցանկ չէ»,- գրել է Հայր Սուրբը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին