▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանում կոռուպցիան աճում է․ ժողովրդին թալանում են օրը ցերեկով»․ Մարուքյան

«Հայաստանում կոռուպցիան նվազելու փոխարեն աճում է, դրա մասին են վկայում Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետները»,- այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Երեկ հրապարակվել է Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի ընկալման ինդեքսը, և մենք ետ ենք գլորվում, այսինքն՝ արձանագրում ենք ետընթաց, կոռուպցիան նվազելու փոխարեն աճում է, բայց մենք տեսնում ենք ինչ ելույթներ են ունենում կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ դեմոկրատիայի բաստիոնի ներկայացուցիչները․․․

Կառավարությունն արտոնություններ է տվել մի շարք ընկերությունների, որոնք հետո պարզվել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը փող են տվել․ օֆիցիալ կա այդ ինֆորմացիան, սա կոռուպցիա՞ է, թե՞ կոռուպցիա չէ։ Ես ձեզ վստահեցնում եմ, սա կոռուպցիա է, սա հստակ կոռուպցիա է, սա քաղաքական կոռուպցիա է․․․ Հազար ու մի հույս ենք դրել, որ էս երկիրը փոխվի․․․, մեկ էլ գալիս են փորձագետներն ու ասում են՝ ժողովո՛ւրդ ջան, թալանում են ձեզ, թալանում են օրը ցերեկով։ Եվ ամբողջ մամուլում ժողովրդին թալանելու մասին տեսանյութեր են»,- ընդգծել է Մարուքյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին