|
«Հոդված 2-ի 6-րդ կետում ասվում է, որ արգելվում է քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի հեռարձակումը: Արդյո՞ք սա նշանակում է, որ «Կնքահայրը» ֆիլմը չպետք է հեռարձակվի որևէ հեռուստաալիքով ու, եթե օտարերկրյա հեռարձակում է տեղի ունենում, պետք է դադարեցվի»,- դիմելով ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին՝ հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նախարարն ասաց՝ «լեգենդար ֆիլմն այս կարգավորման տակ չի ընկնում, բայց մի շարք դետալներ կան, որոնք փորձագիտական կարծիքի դաշտում են»: Հիշեցնենք՝ քննարկվում են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի փոփոխությունները: Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։ Դիտեք նաև՝
Ալիևի հայտարարությունները կհամարվեն Հայաստանի ներքին գործերին միջամտություն, թե ոչ, այդ գնահատականը կարող է տալ միայն ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին։ *** «Միջամտությունը ի՞նչ է նշանակում: Դիցուք, Երևանում տեղի է ունենում ընդդիմության հանրահավաք, «Եվրոնյուզ»-ն ու «Վեստի»-ն լուսաբանում են, դա համարում ենք միջամտությո՞ւն, այսինքն՝ միջամտությունը ո՞րն եք համարելու, կոչը՝ իշխանություն փոխելո՞ւ, թե՞ ուղղակի ՀՀ-ում տեղի ունեցող որևէ իրադաձության լուսաբանումը»,- «Տեսալսողական մեդիայի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու» նախագծի քննարկման ժամանակ դիմելով ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին, հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Պաշտոնյան ասաց, որ կառավարությունը որևէ ծրագրի կամ հաղորդման գնահատական տալու իրավունք չունի. միջամտություն է, թե ոչ, դրա համար կա սահմանադրական մարմին, որը կարգավորող մարմինն է: *** «Հասարակության մեջ անհանգստությունն այն է, որ այս նախագիծը գալիս է՝ ընտրությունների ժամանակ ևս մի գործիք տալու, որպեսզի իշխանությանը ոչ հաճո հեռուստաընկերության, ռեպորտաժի վրա դրվի սահմանափակում»,- «Տեսալսողական մեդիայի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու» նախագծի քննարկման ժամանակ, շարունակելով ելույթը, ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Ավելի վաղ ԲՏԱ նախարարն ասել էր. «Փոփոխությունները վերաբերում են օտարերկրյա տիրույթներում, սակայն ՀՀ-ում ցանցային օպերատորների կողմից հեռարձակվող հեռուստաալիքներով ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությունը կարգավորելուն: Կարգավորող մարմինը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հնարավորություն կունենա սանկցիա կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ, եթե արձանագրվեն առերևույթ խախտումներ՝ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտելու տեսանկյունից»: *** |
|
«Առաջարկում ենք նոր կարգավորումներ սահմանել Տեսալսողական մեդիայի մասին օրենքում»,- ԱԺ-ում, նախագիծը ներկայացնելիս, ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Փոփոխությունները վերաբերում են օտարերկրյա տիրույթներում, սակայն ՀՀ-ում ցանցային օպերատորների կողմից հեռարձակվող հեռուստաալիքներով ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությունը կարգավորելուն: Կարգավորող մարմինը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հնարավորություն կունենա սանկցիա կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ, եթե արձանագրվեն առերևույթ խախտումներ՝ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտելու տեսանկյունից»,- ի թիվս այլ փոփոխությունների՝ ասաց պաշտոնյան: *** |
|
«Լիլիթ Գալստյանն ասաց՝ նախագծով ռեպրեսիաների եք դիմում, ո՞ւմ հանդեպ, Սոլովյովի՞, որ կոչ է անում ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններ իրագործե՞լ. ձեռ ե՞ք առնում: Հարգելի՛ գործընկերներ, ինձ հետաքրքրում է վերջին հինգ տարվա ձեր էվոլյուցիան: Սկզբում թաքցնում էինք, որ դեմ չեք, որ օտարերկրյա ուժերը միջամտեն մեր ներքին գործերին, հիմա սկի չեք էլ թաքցնում: Վատ ա՞, հա՞, որ օրենքով հնարավորություն ենք տալիս ՀՌՀ-ին՝ պաշտպանել ՀՀ-ն՝ օտարկերյա միջամտությունից»,- իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմադիրներին: «Մարդիկ հասկանում են, որ իրականում դուք օտարերկրյա միջամտության ուղիղ շահառուներն են, որ, օրինակ, Սոլովյովի ասածը ձեզ 100 տոկոս դուր ա եկել»,- շարունակեց Ռուբինյանը: |
«Հայաստանում «Կնքահայրը» ֆիլմը այլևս չպե՞տք է հեռարձակվի»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


