▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում չի եղել այնպիսի ժամանակաշրջան, երբ գլխավոր ընդդիմադիր ուժին թույլ չտան ընտրությունների մասնակցել. Նարեկ Կարապետյան

Հայաստանում չի եղել այնպիսի ժամանակաշրջան, երբ գլխավոր ընդդիմադիր ուժին թույլ չտան ընտրությունների մասնակցել. Նարեկ Կարապետյան
 
«ՀՀ-ն կհայտնվի նույն շրջափուլի մեջ, կմնա 2021-ի շրջափուլի մեջ։ Մեր երկրին նոր առաջնորդներ են պետք, որ այս վիճակից դուրս գանք։ Մենք առաջարկում ենք ծրագրեր՝ երկրի փոփոխության համար, մենք չենք առաջարկում մարդկանց դեմքերի փոփոխություն։ Եթե իրենք այս փոփոխություններն արած լինեին, մեր կարիքը չէր լինի։ Հիմա հասարակությունը փոփոխության պահանջ ունի, նոր հասարակությունը նոր առաջնորդության պահանջ ունի, և ժողովուրդը կորոշի։ Թող 100 000-ավոր մարդկանց փոխարեն իրենք չորոշեն»,- ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

📎Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր,  որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ էլ վարչապետի թեկնածու, քանի որ ունի 2–րդ և 3–րդ երկրի քաղաքացիություն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին