▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանում բենզինը կէժանանա»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիներ պաշտպանություն» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսաստանի վրա Ուկրաինական հարվածների արդյունքում Հայաստանում բենզինը կէժանանա։
Ինչպես գիտեք, Ուկրաինական հարվածների արդյունքում Ռուսաստանում բենզինի դեֆիցիտ է և ԵԱՏՄ անդամ երկրները ստիպված են հաճախ բենզինն առնել երրորդ երկրներից (Ռումինիա, Բուլղարիա և այլն), բայց այդ բենզինը մաքսատուրքով հարկվելու արդյունքում թանկանում է։
Այդ խնդրի հասցեագրման համար ԵՏՀ խորհուրդը որոշել է մինչև 2026թ. հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել բենզինի, դիզելային վառելիքի և գազոյլի այլ տեսակների ներմուծման մաքսային տուրքերի դրույքաչափերը։
Կարծում եմ, շատ մոտ ապագայում Հայաստանում մի 5 տոկոսով կնվազի Շելլի բենզինի գինը։ Պետք է, որ մյուս ցանցերի վրա էլ ազդի»։

***

ՀՀ կառավարություն պաշտոնական էջը հայտնում է․ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել շարժիչային բենզինի, ռեակտիվ շարժիչների վառելիքի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի և գազոյլի այլ տեսակների ներմուծման մաքսային տուրքերի դրույքաչափերը։

Որոշումը կայացվել է շարժիչային վառելիքի ներքին շուկայում հավասարակշռությունը ապահովելու նպատակով՝ արտադրության ծավալների տեղային կրճատման և պահանջարկի սեզոնային աճի պայմաններում։

Որոշումը ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակման ամսաթվից 10 օրացուցային օր անց»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին